ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել

Ոտիկանապետ Արման Սարգսյանի հրամանով այսօր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը՝ ազատվելով Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան:

Տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ էր արվել Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը։

  • Կիսվել: