շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրանյութ և զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրանյութ և զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 20-ին պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի շենքերից մեկի բնակարանում խուզարկություն կատարեցին։

 

Արդյունքում՝ հայտնաբերվեցին պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ`մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման 2 զանգվածով, ևս երկու՝ 1,65 գրամ և 9,31 գրամ կոկաին թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգվածներով, ապակյա 41տարա, որոնց հատակին առկա էին շագանակագույն, հաշիշի յուղի նմանվող հետքեր։

Հայտնաբերվեցին նաև ատրճանակ, զինվորական երկու սվին-դանակ, շագանակագույն հետքերով կաթուցիչ ու ծխամորճներ։

35-ամյա տանտերը բերման ենթարկվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ապա ներկայացվեց ՊԵԿ քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: