չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք

Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 12-ին անչափահասների գործերով ծառայողները տեղեկություն են ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի Խնձորի այգի թաղամասի 27-ամյա մի բնակիչ իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում պահում է թմրամիջոց: Նույն օրը նա իր թաղամասում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, իսկ նրա մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենայի պահոցում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որն, ըստ ձերբակալվածի, ձեռք էր բերել տելեգրամի միջոցով:

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց նոյեմբերի 17-ին՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի կողմից: Նրանք Արենի բնակավայրում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 35 և 37-ամյա երկու բնակչի: Վերջինիս վարած «Զիլ» բեռնատարի սրահում մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նույն զանգվածով լցված ծխախոտի այրված գլանակ կար:
Երրորդ բացահայտումն արձանագրվեց նոյեմբերի 20-ին: Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության ծառայողները Արենի բնակավայրում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Շերամի փողոցի 35-ամյա մի բնակչի: Վերջինիս վարած «Ֆորդում» ևս մարիխուանայի նմանվող զանգված կար՝ պոլիէթիլենային փաթեթով:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: