ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը, որոնք ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից, գրավով ազատ են արձակվել

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը, որոնք ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից, գրավով ազատ են արձակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, գրավով ազատ են արձակվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի նախկին պետ Մկրտիչ Վարոսյանը և նույն բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։

Նշված քրգործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։

Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել էին պաշտոնական լիազորությունները և դրդել էին Էդգար Գ.-ին կատարել մի շարք գողություններ։

 

  • Կիսվել: