հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանները քաղաքի շուկայի տարածքում նկատել են անկանոն երթևեկող «ՎԱԶ-21 214» մակնիշի մի ավտոմեքենա: Նկատելով ոստիկաններին՝ մեքենայի վարորդը ձեռքի փաթեթը նետել էր ավտոմեքենայի դիմացի ռետինե գորգի վրա՝ տեսանելի հատվածում: Տղամարդու հայտնածով՝ փաթեթում թմրանյութ էր:

Մեքենայի 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 19-ին կատարվել է մեքենայի զննություն: Ռետինե գորգի վրա հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ կաթուցիչով, թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 10 սերմ և թղթե փաթեթ՝ լցված մոտ 4 գրամ կանեփանման զանգվածով:

26-ամյա տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել էր Վերին Դվին գյուղի դաշտերում վայրաճ կանեփի թփերից:
Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարքսի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել Գետազատ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց դեղնականաչավուն, սուր հոտով կանեփանման բույսի մանրացված, չորացված 5 գրամ զանգված: Ձերբակալվածը հայտնեց, որ այն թմրանյութ է, որը պատրաստել էր գյուղի տարածքում վայրաճ կանեփի բույսերից:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: