Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն խnշտшնգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտագումը)։ Այս մասին գայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր՝ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի խոշտանգման մասին։
«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,- մանրամասնել էր փաստաբանը։
Դրանից հետո ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։