ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ստորաբաժանումները առժամանակ չեն սպասարկի քաղաքացիներին

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ստորաբաժանումները առժամանակ չեն սպասարկի քաղաքացիներին

ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումները, հիմք ընդունելով պարետի որոշումը, առժամանակ չեն սպասարկի քաղաքացիներին։ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչեւ 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային եւ վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին)»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: