երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ոստիկանները ներխուժել են Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում․ պատգամավոր

Ոստիկանները ներխուժել են Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում․ պատգամավոր

Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը. Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է Ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել։

Նա նաեւ նշել է. «Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»։

  • Կիսվել: