հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված. Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի

Ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված. Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին հոկտեմբերի 9-ի գիշերը: Ժամը 4-ին մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 59-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ` ընդհանուր 400 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի, իսկ հայտնաբերված կանեփն անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ բույսերից: Հայտնաբերվել են նաև դանակ ու լապտեր։

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: