ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել. 24-ամյա երիտասարդը ներկայացել է եւ խոստովանել

Ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել. 24-ամյա երիտասարդը ներկայացել է եւ խոստովանել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում աբովյանցի 24-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ հանցանքը կատարել է ինքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

 

Քրեական վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: