հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանները Աղավնատուն գյուղի 26-ամյա բնակչի տանը ապօրինի պահվող հրազեն են հայտնաբերել

Ոստիկանները Աղավնատուն գյուղի 26-ամյա բնակչի տանը ապօրինի պահվող հրազեն են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ իր մոտ ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Ն

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնաբերվեց հոկտեմբերի լույս 17-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Էջմիածնի Կոմիտասի հրապարակի մոտակայքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով և գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները գտել էր Արցախում ու պահել մոտը։

Երիտասարդն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: