հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկաններն առանձնատան ննջասենյակում հայտնաբերել են գլխատված կնոջ դիակը (տեսանյութ)

Ոստիկաններն առանձնատան ննջասենյակում հայտնաբերել են գլխատված կնոջ դիակը (տեսանյութ)

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են քաղաքացուն և պարզել, որ տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին և ճշտել ինքնությունը։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները առանձնատան ննջասենյակում հայտնաբերել են գլխատված կնոջ դիակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
58-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: