ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ոստիկանի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, ինչը համարվում է պղծել սրբությունը, վարքականոն է պետք. Փաշինյան

Ոստիկանի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, ինչը համարվում է պղծել սրբությունը, վարքականոն է պետք. Փաշինյան

Այստեղ կա նաև ուրիշ հարց, որ այդ ստանդարտն էլ պետք է գոյություն ունենա, որովհետև երբեմն ոստիկանին ուղղված անձնական թիրախավորումներ են լինում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների կատարվող կտրվածքով գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պարագայում էլ վարքական օրենսը պետք է մենք շատ հստակ նկարագրենք, և մարդիկ փոխադարձաբար, և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որովհետև երբ որ դեպք է տեղի ունենում, և ուզում ենք հասկանալ, լավ, ի՞նչն է պատճառը, պարզվում է, ասենք, ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է այն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել։

Հանրայնորեն սոցիալ հոգեբանության պայմաններում դա համարվում է լեգիտիմություն ինչ-որ մի գործողություն անելու, սոցիալ հոգեբանության մակարդակով։ Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ այդ դեպքում ոստիկանի վարքականոնը ո՞րն է, ինքը ի՞նչ պետք է անի, որը ձևակերպված չի, ինքը ճեղք է թողնում, որպեսզի տեղի ունենան երևույթներ, որոնք խնդիրներ են առաջացնում»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: