չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանապետը մարզային վարչության պետեր է նշանակել

Ոստիկանապետը մարզային վարչության պետեր է նշանակել

Երեկ՝ հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

  • Կիսվել: