երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանապետի հրամանով` հաստատվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը

Ոստիկանապետի հրամանով` հաստատվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2021 թ. փետրվարի 11-ին ստորագրվել է հրաման` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 2021 թվականին ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:

Մասնավորապես, 2021 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`

Արմեն Հարությունի Եսոյան - «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ

Արայիկ Մկրտիչի Հարությունյան - «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ

Ռաֆիկ Վարդանի Վարդազարյան - «Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ

Ամո Ահմադի Շարոյան - «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ

Տիգրան Սամվելի Ղազարյան - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ

  • Կիսվել: