ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. Անի Սամսոնյան

Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. Անի Սամսոնյան

Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան: Այս մասին գրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Հույս ունեմ, որ ականատես չենք լինի սյունեցի խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու օպերացիաներին, հատկապես, որ նախորդ օպերացիան ոնց որ այդքան էլ իրավաչափությամբ չի փայլել»,- ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք որ, երեկ խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։ 

Միջադեպին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։

Կապանի ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ է հանդիպել  մարզպետ Հունան Պողոսյանը նշելով, որ ձերբակալվողներն անցնում են կոնկրետ քրեական գործով,  տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան։

  • Կիսվել: