ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որսագողության դեպք՝ Ցամաքասարում. Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ

Որսագողության դեպք՝ Ցամաքասարում. Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ

Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Տեսչական մարմնից հայտնում են, որ քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ։

Ապօրինի որսագողության միջոց հանդիսացող «ՄՑ21-12» տեսակի 12 տրամաչափի կիսաավտոմատ որսորդական հարթափող հրացանն ու արտույտները վերցվել են:

Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Զենքը բռնագրավվելու պահանջով հայց կներկայացվի դատարան։

Կենսաբազմազանության նկատմամբ խստացված լայնածավալ միջոցառումներն ընթանում են հանրապետության ողջ տարածքում:

  • Կիսվել: