հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Որպես անհետ կորած որոնվող 62-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 62-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Ստեփան Մելքումյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա հոկտեմբերի 19-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: