երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որոշում է կայացվել Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալել Սերոբ Նալթակյանին

Որոշում է կայացվել Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալել Սերոբ Նալթակյանին

Առանձին լրատվամիջոցների առցանց ռեսուրսներով տարածվել է Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ տեսանյութ, որի ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բնռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու վերաբերյալ։

 Մասնավորապես՝ բարձրախոսի միջոցով վերջինս բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից հավաքի ընթացքի լուսաբանման պայմաններում հայտարարել է. «Նեգատիվը, եթե լավ չհասկանան, թափելու ենք էս շենքի վրա։ Եթե պետք լինի, սաղ շենքերի վրա նեգատիվ ա թափվելու։ Մենք պետք է համախմբված անենք։ Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք ստեղ։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան ստեղ, կհասկանան հարցն ինչումն ա։ Հենց եկան ստեղ, հավաքվեցինք, լցվեց հրապարակը, հասկացողը հասկանալու ա, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվում է նախաքննություն։ Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: