շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ևս 3 տնտեսվարող․ ՊԵԿ

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ևս 3 տնտեսվարող․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը շարունակում է հարկ վճարողներին շնորհել հեռահար եղանակով: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 3 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով: Այս մասին հայտնում է է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 51 տնտեսվարող: 28 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 12 դիմում մերժվել, ևս 9 դիմում ուսումնասիրության փուլում է:

 

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ
2. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ
3. ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ» ՍՊ

  • Կիսվել: