երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել. Եթե սպառնում են` ձայնագրեք. Փաստաբանի խորհուրդները ուսանողներին

Որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել. Եթե սպառնում են` ձայնագրեք. Փաստաբանի խորհուրդները ուսանողներին

Որևէ մեկը ուսանողին համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ազատ ու անկախ Հայաստանի ազատ ու անկախ ուսանող.

Որևէ մեկը ձեզ համալսարանից չի կարող հեռացնել կամ հեռացման սպառնալիքով պահել համալսարանում:

Եթե սպառնում են` ձայնագրեք.

    1. Հայտարարեք, որ ցանկանում եք մասնակցել օրինական հավաքի: Հավաքին մասնակցելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է,
    2. համալսարանը ձեզ ծառայություն է մատուցում ընդամենը և չի կարող միակողմանիորեն լուծել պայմանագիրը հավաքին մասնակցելու հիմքով,
    3. որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ձեր ազատ տեղաշարժը»։

  • Կիսվել: