երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը:

Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, և առաջարկել է դրա քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: Առաջարկն ընդունվել է:

Հանձնաժողովն ընդունել է «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշումը: Նախատեսվում են նաև մարզային այցեր:

  • Կիսվել: