կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում. զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ

Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում. զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքը
ոստիկանությանը բոլոր տեսակի իրավախախտումների պարագայում տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում իրականացնելու լայն լիազորություններ է վերապահելու:

Ելնելով օրենքի համահեղինակի ելույթից՝ արհեստական բանականության և դեմքի ճանաչման համակարգերի միջոցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու նույնականացնել անգամ «փողոցում աղբ թափող» մարդկանց։

Հաշվի առնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները, ներառյալ՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները դեմքի ճանաչման համակարգերի կիրառման վերաբերյալ, օրենքի կիրառությունը անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք, ներառյալ՝ անձնական կյանքը հարգելու, խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտումների։

Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում, ինչպես նաև չի ներկայացվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Այն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 9-ին։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը առաջարկում է․  Չեղյալ ճանաչել 2025 թ․ մարտի 5-ին ընդունված «Ոստիկանության մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-65-Ն օրենքը, կամ հետաձգել նշված օրենքի ուժի մեջ մտնելը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։

  • Կիսվել: