երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, կալանավորվեց

«Օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, կալանավորվեց

ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:

Բերման ենթարկվածների թվում են եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»:

Եվ ահա, ArmLur.am-ին քիչ առաջ հայտի դարձավ, որ օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը կալանավորվել է:

  • Կիսվել: