չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարբի գյուղում որդին ծեծել էր 73-ամյա մորը․ վերջինս մահացել է

Կարբի գյուղում որդին ծեծել էր 73-ամյա մորը․ վերջինս մահացել է

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել:

Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել տուժողի 42-ամյա որդուն: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: