երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որ դեպքում իրավաչափ չէ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը

Որ դեպքում իրավաչափ չէ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը

Փաստաբան Միքայել Շխիմյանը իրազեկում է, թե որ դեպքում իրավաչափ չէ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը:

Նա գրել է. «Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների կանխամտածված մարտավարությամբ՝ վերջ դնելու ցույցերը և խոչընդոտել նշված անձանց՝ ցույցերին հետագա մասնակցությունը (տե՛ս Եվրոպական դատարանի՝ Շմորգունովը և մյուսներն ընդդեմ Ուկրաինայի (Shmorgunov and others v. Ukraine) գործով 2021 թվականի հունվարի 21-ի վճռի 471-473-րդ կետերը)»։

  • Կիսվել: