հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գերեզմանն անարգանքի ենթարկելու և փաստաթղթերի հափշտակության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: