չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի կողմից Դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՔԾ-ում հաղորդման վերաբերյալ նյութեր կնախապատրաստվեն։

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի պաշտպանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առ ոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ուժի մեջ մտած՝ իր պաշտոնից ազատման հրամանագիրը:

Մարտի 22-ին ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Վարչական դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
 
Վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

  • Կիսվել: