Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։