հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օգոստոսի 22-ի միջադեպով երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է, հարուցված է քրգործ. ոստիկանություն

Օգոստոսի 22-ի միջադեպով երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է, հարուցված է քրգործ. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման դիմաց նախորդ տարվա օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպով ոստիկանության երեք ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, հարուցված է քրեական գործ:

Այս մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը, որում ասվում է. «Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի։

Նշենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները»։

 

  • Կիսվել: