երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ սթափ վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

Ոչ սթափ վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

Օգոստոսի 4-ին Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգվել է վարորդի սթափությունը. պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Արձանագրությունը կազմելիս վարորդը պարեկներին է մեկնել 100 դոլար և խնդրել, որ արձանագրություն չկազմեն:

Չենթարկվելով հակաօրինական գործողություն չանելու պահանջին՝ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է փողը դնել պարեկներից մեկի գրպանը:

Կաշառք տալու կասկածանքով պարեկները Արտաշատի բնակիչ 54-ամյա տղամարդուն ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Տղամարդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: