երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպությունները 800 մլն դրամ են վճարել և 1 մլրդ ԱԱՀ հայտարարագրել. ՊԵԿ

Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպությունները 800 մլն դրամ են վճարել և 1 մլրդ ԱԱՀ հայտարարագրել. ՊԵԿ

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։

Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:

Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:

«e-VAT» հարթակում  գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։

  • Կիսվել: