ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին Արսեն Բաբայանի հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին Արսեն Բաբայանի հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

 Արսեն Բաբայանի՝ «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաբայանը ֆեյսբուքում գրել էր Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին և հորդորել  գլխավոր դատախազությանը հայտարարությունն ընդունել որպես հաղորդում  հանցագործության մասին։

  • Կիսվել: