կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ոչ աշխատանքային օրով հայտարարվել է Դավիթ Մինասյանի գործով նախաքննության ավարտ. փաստաբանն ահազանգում է

Ոչ աշխատանքային օրով հայտարարվել է Դավիթ Մինասյանի գործով նախաքննության ավարտ. փաստաբանն ահազանգում է

Քիչ առաջ ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։ Այս մասին գրել է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ` Ծաղկազարդի պատարագի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Միջադեպից հետո կալանավորվել է 18֊ամյա Դավիթ Մինասյանը, որն այժմ ծանր վիճակում գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։

  • Կիսվել: