երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ո՞վ է Սեյրան Օհանյանի գործով կալանավորված Վահե Յաքուբյանը

Ո՞վ է Սեյրան Օհանյանի գործով կալանավորված Վահե Յաքուբյանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհայանին առնչվող միջնորդության քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս գործով անցնող Վահե Յաքուբյանը ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմը չէ։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով այդ անձնավորությունը «խարդավանքների մեջ է պարբերաբար ներգրավված». «Պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկեն։ Սա մեծ ավանտյուրա է բացահայտված, որի մեջ ներքաշել են ՊՆ-ն ու նախարարին»,- ասաց նա։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է, որ խոսքը նույն անձնավորության մասին է։

  • Կիսվել: