երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

  • Կիսվել: