երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը չի կալանավորի

«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը չի կալանավորի

«Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից:

«Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտպանների՝ դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի:



Read more: https://armeniasputnik.am/armenia/20200902/24315961/Nubarashen-QKH-naxkin-petin-chen-kalanavori-datarany-bavararel-e-pashtpanneri-boghoqy.html

  • Կիսվել: