ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները ձերբակալել են երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները ձերբակալել են երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Է. Մ.-ի մոտ եկած քաղաքացուհի Ա. Ե.-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությամբ վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ՝ փաթեթների հետ միասին 2,8 և 3.5 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ մուգ դարչնագույն, փոշենման և դեղնականաչավուն, բուսական զանգվածներ, ինչպես նաև՝ փաթեթների հետ միասին 4,2 գրամ և 3,1 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ սպիտակ, բյուրեղանման և մուգ դարչնագույն մածուցիկ զանգվածներ:

 

Դեպքի շրջանակներում ժամը 12:20-ի սահմաններում խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ:

 

Քաղաքացուհի Ա. Ե.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Нет описания фото.

  • Կիսվել: