երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված Կ.Մ.–ին և նրան պատկանող սպորտային պայուսակում հայտնաբերել 1.9 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Կալանավորված անձին խուզարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուց առաջ, ինչից հետո խուզարկություն է իրականացվել նաև Կ.Մ.–ի խցում։

«Ընդհանուր օգտագործման պահարանի ստորին հատվածից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնցից երկուսում առկա են եղել ընդհանուր 1,6 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, շագանակագույն զանգվածներ, իսկ երրորդում՝ 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն զանգված: Բացի այդ, նույն տեղից հայտնաբերվել է նաև 4 զույգ ականջակալ»,– ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: