Նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, գրանցվել է 20 ավտովթար
Հանրապետությունում նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
- 35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ խարդախության,
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործունեության, փաստաթղթի կեղծիքի,
- 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնել ու կամ վնասելու։
Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2 դեպք բնակարանային գողության,
- 1-ական դեպք՝ շորթման, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


