կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նոր Նորքի թաղապետարանի պատուհանների կրակելու դեպքով վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանության հոդվածով, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված են անհրաժեշտ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ», - տեղեկացնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը «Ազատությանը» հայտնել էր, որ Ոստիկանությունն առավոտյան ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են։

 

  • Կիսվել: