ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները երեկ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

  • Կիսվել: