հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած դեպքերից․ հայտնի են վիրավորների և մահացածների անունները

Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած դեպքերից․ հայտնի են վիրավորների և մահացածների անունները

Երեկ զարհուրելի սպանությունները Գեղարքունիքի մարզում հաջորդեցին մեկը մյուսին: Գավառի և Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների և ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց և կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների պարանոցները:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր , ուներ երկու մանկահասակ երեխա, փոքրը երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինս ընտանիքը Գավառում շատ հարգաված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է, իսկ մեքենայում նրա կողքի մյուս տղամարդը, ով նույնպես սպանվել էր, վերջինիս ընկերն է եղել՝ Վահե Ավետիսյանը, ում անվանում են «Նորատուսցի արջ»։ Ընդ որում, հենց վերջինիս եղբոր գլխավորությամբ են արդեն երեկոյան մեկ տասնյակից ավել մարդիկ ներխուժել հիվանդանոց և կտրել երկու եղբոր՝ Արմեն և Խաչիկ Հայթայանների պարանոցները, ովքեր եղել են կռվի մասնակից անչափաս երեխաներից մեկի քեռիները։ Մեր տեղեկություններով Արմեն Հայթայանը սպանության մեղադրանքով եղել է դատապարտված։

Այսպիսով, երեկվա միջադեպերի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։

  • Կիսվել: