երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Նոր Հաճն համայնքի ղեկավարը 122 մլն դրամ արժողությամբ հողերը վաճառել է 193 հազար դրամով

Նոր Հաճն համայնքի ղեկավարը 122 մլն դրամ արժողությամբ հողերը վաճառել է 193 հազար դրամով

Նոր Հաճն համայնքի ղեկավարը 122 մլն դրամ արժողությամբ հողերը վաճառել է 193 հազար դրամով

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Գագիկ Մաթևոսյանը 2022 թվականի փետրվարի 18-ից մինչ օրս, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնն ու հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինական և վարչատնտեսական գործառույթներ, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս համայնքի շահերին է օգտագործել։

«Ըստ տվյալների՝ Գագիկ Մ․-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման արոտավայրեր փոխանցելու արգելքը, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել, իսկ հետագայում ստանալով համաձայնություն՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.05 հա-ից մինչև 4.5 հա մակերեսներով ընդհանուր շուրջ 121 մլն 796 հազար դրամով թվով 6 ընդհանուր օգտագործման արոտավայրերը 2022-2023թթ. ընթացքում ուղղակի վաճառքի եղանակով օտարել է 1 իրավաբանական և 5 ֆիզիկական անձանց՝ ընդամենը շուրջ 193 հազար դրամով։

Ըստ օպերատիվ տվյալների, ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք էլ իրենց հերթին, անտեսելով հիշյալ օրենսդրական կարգավորումը, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերին օգտագործելով, կատարել են նշված գործարքների պետական գրանցումը, որի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: