երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազը ստանձնեց պաշտոնը

Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազը ստանձնեց պաշտոնը

Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազը ստանձնեց պաշտոնը: Աննա Վարդապետյանը խորհրդարանում երդվեց:

Գլխավոր դատախազը խոստացավ ամրապնդել օրենքի գերակայությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու շահերը, Հայաստանի անվտանգությունն ու սահմանադրական կարգը։

«Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:

Խորհրդարանն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

Վարդապետյանը սեպտեմբերի 14-ին ազատվել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:

  • Կիսվել: