հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նման ահազանգ չենք ստացել. ոստիկանությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու մասին լուրերի շուրջ

Նման ահազանգ չենք ստացել. ոստիկանությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու մասին լուրերի շուրջ

ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասի InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նորատուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։

Հիշեցնենք նաև, որ Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։

ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ՝ ձերբակալվել է 15 անձ:

 

  • Կիսվել: