ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանի մատնանշած քրգործն ԱԱԾ վարույթում է․ ՔԿ խոսնակ

Նաիրա Զոհրաբյանի մատնանշած քրգործն ԱԱԾ վարույթում է․ ՔԿ խոսնակ

Քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում: Այս մասին InfoPort.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի գրառումից։

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։

  • Կիսվել: