չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՆԳՆ-ում ներկայացվել են արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվող բոնուսային համակարգերի վերաբերյալ պարզաբանումներ

ՆԳՆ-ում ներկայացվել են արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվող բոնուսային համակարգերի վերաբերյալ պարզաբանումներ

Ապրիլի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների թեմայով:

Մասնակցում էին ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը և Ճանապարհային ոստիկանության դատական քննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։

Ներկայացվել են պարեկային ծառայողի կողմից և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվող բոնուսային համակարգերի վերաբերյալ պարզաբանումներ։

Ասուլիսի մասնակիցները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

  • Կիսվել: