ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է` խարդախության նոր մեթոդ է արձանագրվել

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է` խարդախության նոր մեթոդ է արձանագրվել

Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:  Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։ 

Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք: ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: