երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ՆԳ նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները․ կձևավորվի նոր ստորաբաժանում

ՆԳ նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները․ կձևավորվի նոր ստորաբաժանում

Մինչև տարեվերջ Ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների, ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։
 
Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։

  • Կիսվել: